Արտաքին 4 տարի առաջ - 13:02 23-12-2021

Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են կանաչ էներգիայի ծրագրեր իրականացնել Արցախում

Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել, գրում է ermenihaber-ը:

Բաքվում Դյոնմեզի արած հայտարարություններից պարզ է դարձել, որ իրենք նպատակ ունեն Ադրբեջանի օկուպացրած արցախյան տարածքներում կանաչ էներգիայի զարգացման նախագծեր իրականացնել:

Կանաչ էներգիան կամ վերականգնվող էներգիան ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։

Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև բնական գազի շրջանառության ավելացման շուրջ:

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի նախագծեր իրականացնելու համար և այդ ոլորտում պատրաստ է ներդրումներ անել: Թուրք նախարարի հավաստիացմամբ՝ թուրքական ընկերությունները կգան տարածաշրջան և բանակցություններ կվարեն այս հարցի շուրջ։

Նշելով, որ ֆորումի շրջանակներում մասնավոր հատվածը կգնահատի ներդրումային հնարավորությունները՝ Դյոնմեզը միևնույն ժամանակ շեշտել է, որ ներկայումս ներդրումները Ղարաբաղում կատարվում են պետության կողմից։ Ներդրումներ են նախատեսվում հատկապես արևային և հողմային էներգիայի ոլորտներում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է