Արտաքին 4 տարի առաջ - 14:19 23-12-2021

Կիսում եմ ձեր մտահոգությունները. Ժոզեֆ Բորելի պատասխանը Վրաստանի ընդդիմությանը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ «կիսում է վրացական ընդդիմության մտահոգությունները «կասեցված» ընտրական և դատական բարեփոխումների վերաբերյալ, որոնք ազդում են Վրաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի էության վրա»։ Այս մասին ասվում է նամակում, որն ուղարկել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը Վրաստանի ընդդիմության առաջնորդներին։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, փաստաթուղթը պատասխանն է ընդդիմության նամակին, որը դեկտեմբերի 9-ին ուղարկվել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին, Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելիին և Ժոզեֆ Բորելին, որում նրանք մտահոգություն են հայտնել երկրի քաղաքական զարգացման և իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման կապակցությամբ, այն է՝ դուրս գալ ապրիլի 19-ին ԵՄ միջնորդությամբ կնքված համաձայնագրից, որը նախատեսում էր լայնածավալ ընտրական և դատական բարեփոխումներ։

Բորելը հայտարարել է, որ «ներառական բարեփոխումները մնում են շոշափելի առաջընթացի լավագույն հնարավորությունը»՝ Վրաստանում ժողովրդավարություն ու կայունություն կառուցելու և «կործանարար բևեռացումը դադարեցնելու համար, որը ներկայումս ազդում է վրացական քաղաքական համակարգի վրա»:

Նա նաև ընդգծել է կառավարության և ընդդիմության միջև համագործակցության կարևորությունը՝ դեէսկալացիայի և «բարեփոխումների կառուցողական ծրագրի» իրագործման նպատակով։

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել արդարադատության ոլորտին և ժողովրդավարական բարեփոխումներին։ Միևնույն ժամանակ, հիմնական պատասխանատվությունը կրում է կառավարությունը»,- ասվում է Բորելի պատասխան նամակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում