Արտաքին 4 տարի առաջ - 23:36 22-12-2021

Պեսկովը խոսել է Պուտինի մոտ կորոնավիրուսի հակամարմինների մակարդակի մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր մակարդակ ունի։ Այս մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Պեսկովը նշել է, որ Պուտինը՝ որպես պատասխանատու քաղաքացի, պատվաստվել է, հետո ևս մեկ անգամ պատվաստվել է, ինչպես նաև մասնակցել է քթի պատվաստանյութի փորձարկման։ «Հետևաբար, ես հուսով եմ, որ սա պաշտպանության բավարար մակարդակ է», - ասել է նա:

Ավելի վաղ պետության ղեկավարի խոսնակը պատասխանել էր այն հարցին, թե կա՞ արդյոք որևէ ծրագիր, եթե ինչ-որ մեկը Վլադիմիր Պուտինին վարակի կորոնավիրուսով։ «Դե, լսեք, նա Պուտինն է, ո՞վ է նրան վարակելու»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ որպեսզի դա տեղի չունենա, Ռուսաստանի ղեկավարի շուրջ աշխատում են անհրաժեշտ թվով մասնագետներ ու բժիշկներ։ Նրանք ապահովում են նրա համաճարակաբանական անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան