Ներքին 4 տարի առաջ - 23:31 22-12-2021

Ընկերության փողերը ծախսել էր ու ավազակային հարձակում ձևացրել. ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00։40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին առանց համարանիշերի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կանգնեցրել է իր «Ֆորդ» ավտոմեքենան, դանակով խփել ոտքին և հափշտակել 2 750 000 դրամ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Ֆորդի» 31-ամյա վարորդը սեպտեմբերից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել էր մոտ 1 900 000 դրամ, որը պետք է փոխանցեր ընկերության տնօրենին, սակայն ծախսել էր անձնական կարիքների համար։

Դեկտեմբերի 21-ին հերթական խմբաքանակ ապրանքի դիմաց 850.000 դրամ վերցնելուց հետո հասկանալով, որ չի կարող տնօրենին վճարել 2 750 000 դրամը, որոշել էր ավազակային հարձակում ձևացնել։ Իր վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում պահվող խոհանոցային դանակով վնասել էր ձեռքի ափն ու ազդրը և պատռել տաբատի գրպանները:

Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել փողն ու խոհանոցային դանակը:

Կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում