Արտաքին 4 տարի առաջ - 20:07 22-12-2021

Թուրքիան թույլ է տվել օգտագործել սեփական պատվաստանյութը COVID-19-ի դեմ

Թուրքիայի առողջապահության նախարարությունը թույլատրել է երկրում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտակարգ կիրառումը, որը կոչվում է Turkovac։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Քոջան չորեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին։

Նրա խոսքով՝ թույլտվությունը տվել է երկրի առողջապահության նախարարությանը կից դեղերի եւ բժշկական սարքավորումների թուրքական գործակալությունը (TITCK): Պատվաստանյութի սերիական արտադրությունն արդեն հաստատվել է։

«Թուրքիան դարձել է աշխարհում իններորդ երկիրը, որն արտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր։ Turkovac պատվաստանյութի ակտիվ կիրառումը կսկսվի հաջորդ շաբաթ»,- ասել է Քոջան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով պատվաստանյութի արտադրության մեկնարկի արարողության մասնակիցներին, շնորհավորել է դեղամիջոցը մշակողներին՝ ընդգծելով, որ «Turkovac-ի արտադրության մեկնարկով Թուրքիան պատրաստ է այն կիսել ողջ մարդկության հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում