Արտաքին 4 տարի առաջ - 19:16 22-12-2021

Ավելի կարևոր է այն, թե ով է ղեկավարում ինտերնետը, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ. Էրդողան

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշակույթի և արվեստի բնագավառում նախագահական մրցանակների հանձման արարողության ժամանակ խոսել է փափուկ ուժի նշանակության մասին։

Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մեր օրերում համաշխարհային համակարգը ղեկավարողների ամենաուժեղ զենքերը երաժշտությունը, կինոն, գրականությունը, նորաձևությունը և մշակութային գործիքներն են՝ Էրդողանը մասնավորապես ընդգծել է․

«Այս գործիքները, որոնք մենք նկարագրում ենք որպես «փափուկ ուժ», հարկ եղած դեպքում վերածվում են ավելի արդյունավետ միջոցների, քան ռազմական ուժը, տեխնոլոգիական ուժը կամ ֆինանսական ուժը: Այսօր դրանց ավելացվել են նաև տեխնոլոգիական ինտերնետահեն գործիքները: Այնքան, որ աշխարհում ինտերնետի բովանդակությունը կառավարողների ով լինելը շատ ավելի կարևոր է դարձել, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով