Ավելին 4 տարի առաջ - 19:27 22-12-2021

Մահացել է բոտոքսի հեղինակ Ալան Սքոթը

Մահացել է ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը. Նա հայտնի է նրանով, որ մշակել է բոտոքս դեղամիջոցը բժշկական կիրառման համար։

Ինչպես հայտնում է Washington Post-ը, 89-ամյա մասնագետը մահացել է դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հիվանդանոցներից մեկում։ Դա տեղի է ունեցել սեպսիսի բարդությունների պատճառով, ինչպես պատմել է նրա դուստր Էլիսոն Ֆերգյուսոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուսումնասիրվել է բոտուլինային տոքսինը որպես կենսաբանական զենք օգտագործելու հնարավորությունը։ Բանն այն է, որ բոտուլինային տոքսինը թունավոր նյութ է, որն արտադրում են Clostridium botulinu մանրէները: Այն կարող է մկանային կաթվածի և մահվան պատճառ դառնալ։

Արդյունքում գիտնականները հասկացել են, որ նյութը պիտանի չէ պատերազմի համար և թույնի նմուշները հանձնել են Սքոթին։ Մասնագետին հաջողվել է դրա հիման վրա դեղամիջոց մշակել, որն էլ հայտնի է որպես բոտոքս։

Սկզբում Սքոթն այն օգտագործում էր բժշկական նպատակներով, այդ թվում՝ շլության բուժման համար։ Բայց հետո դեղամիջոցը սկսվեց կիրառվել կոսմետոլոգիայում՝ կնճիռները հարթելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան