Ներքին 4 տարի առաջ - 13:54 22-12-2021

Վարտիքով արագաչափ փակած Անուշը լքել է Հայաստանը

Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Նիդերլանդներում:

Ոչ վաղ անցյալում «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Լալայանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսուհետ ապրելու է Ամստերդամում:

«Արդեն էլ ուժ չկար հանդուրժելու»,- մեկնաբանություններում գրել է նա:

Oragir.news-ը կապ հաստատեց այժմ Ամստերդամում բնակվող Անուշ Լալայանի հետ։ Նա ասաց, որ այժմ հարցազրույց տալու ցանկություն չունի, քանի որ առանց այն էլ, իր գնալու հետ կապված, իր մասին ինչ ասես գրում են, ու բոլորովին ցանկություն չունի ևս մեկ անգամ կրկնել այդ ամենը։

«Ինչքան ինձ շուտ մոռանան, այնքան ավելի լավ՝ ինձ համար, ինչքան գիժ կա, հասցեիս ինչ ասես գրեց»,- նշեց նա։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լալայանը հանդես էր գալիս հակաիշխանական գրառումներով` քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին:

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»