Արտաքին 4 տարի առաջ - 13:11 22-12-2021

Ռուսաստանը 2021-ին ևս շեղվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքներից․ ԱՄՆ զեկույց

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների արտահանման համար ռուսական շուկաները բաց պահելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը հրապարակված տարեկան զեկույցում, որը Կոնգրեսի համար պատրաստել է ԱՄՆ առևտրային բանակցող Քեթրին Թայի աշխատակազմը։

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակում Մոսկվայի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերին նվիրված փաստաթղթի համաձայն՝ «վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը շարունակել է շեղվել ԱՀԿ հիմնարար սկզբունքներից՝ խտրականության բացառում, ազատ առևտուր, կանխատեսելիություն, թափանցիկություն և արդար մրցակցություն»։

Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանը սահմանափակումներ է պահպանում իր սահմաններում, միջոցներ է կիրառում երկրի ներսում առևտուրը զսպելու համար և արդյունաբերական քաղաքականություն է վարում, որը կարծես թե ուղղված է ներմուծման փոխարինմանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով