Ներքին 4 տարի առաջ - 23:05 21-12-2021

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովը

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը դեկտեմբերի 21-ին գումարել է տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։ Այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։

Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ Մոսկվայի բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը՝ աշխատանքային նորմերի պահպանման և աշխատատեղերում արդարության ապահովման տեսանկյունից․ «Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և պատրաստ ենք հնարավորինս աջակցել։ Աշխատանքի շուկան ահռելի փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, այսօր էլ համավարակը նոր իրողություններ է ստեղծել։ Այս պայմաններում Տեսչական մարմինները կարևոր դերակատարություն ունեն»։

«Համաժողովի ընթացքում՝

- ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անունից Հակոբ Ավագյանը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Օլգա Կուլաևան ստորագրել են Համագործակցության Հռչակագիր,

- հաստատվել է Դաշինքի անդամ երկրներում աշխատանքային միգրանտների կողմից ներկայացվող բողոքների հարցում Տեսչական մարմինների փոխգործակցության միասնական կարգի մասին փոխըմբռնման հուշագիր,

- ներկայացվել է Դաշինքի 2021 թ-ի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը,

- քննարկվել է Դաշինքի Տարվա լավագույն տեսուչ անվանակարգի ներդրման մեխանիզմի հարցը,

- 2022 թ-ին Դաշինքի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը շնորհակալություն հայտնելով, նշել է, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի գործունեության ակտիվությունը պահպանելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի