Ավելին 4 տարի առաջ - 22:21 21-12-2021

Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է տարբերել «օմիկրոն» շտամը մրսածությունից

Բրիտանացի վիրուսաբան Լոուրենս Յանգը նշել է, որ «օմիկրոնի» և սովորական մրսածության ախտանիշները նման են, բայց կորոնավիրուսային շտամի դեպքում գլխացավերն ու հոգնածությունն ավելի արագ են ի հայտ գալիս։ Այս մասին նա պատմել է The Sun-ին։

«Դրանք համընկնում են, բայց մրսածության ախտանշանները կարծես մի փոքր ավելի դանդաղ են ի հայտ գալիս: Օմիկրոնի դեպքում մարդկանց մոտ արագ են առաջանում գլխացավեր և հոգնածություն»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մրսածությունը զարգանում է ավելի երկար՝ մի քանի օրվա ընթացքում։

Ավելի վաղ Աննա Պոպովան հայտնել էր, որ դեկտեմբերի 21-ի դրությամբ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման 41 դեպք։ Նա հավելել է, որ Ռուսաստանում հայտնաբերված հիվանդների մեծ մասը չի ունեցել իմունիտետ կորոնավիրուսի հանդեպ։

Պոպովան նաեւ հորդորել է ամանորյա տոների նախաշեմին զերծ մնալ փակ միջոցառումներից։ Դեկտեմբերի 16-ին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի 25 դեպքի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան