Արտաքին 4 տարի առաջ - 19:03 21-12-2021

Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր դեր ենք ունեցել. թուրք կուսակցապետ

Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Այդ մասին նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է սպասվում այդ երկրին։

Սարըգյուլը, դիմելով իշխանություններին, ասել է. «Որքան ցանկանում եք՝ բարձրացրեք նվազագույն աշխատավարձը, բայց քանի դեռ այդ ընթացքում չեք կարողանում կանխել արտարժույթի, վառելիքի և հումքի գնաճը, ապա ձեր կատարած երեկվա բարձրացումներն այսօր անօգուտ են»

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր ազդեցություն է ունեցել իրենց կուսակցությունը։

«Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցությունն այն ուժն է, որը խաղաղություն կապահովի մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է Սարըգյուլը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով