Ներքին 4 տարի առաջ - 16:48 21-12-2021

Իրանի Մեջլիսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Իրանցի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն ասել է. «Նախորդ դարում կատարված ցեղասպանության մասին տեղեկություններ, իհարկե, ունեի, սակայն այս այցը պատճառ դարձավ, որ իմ տեղեկություններն ավելանան: Ինձ հատկապես տխրեցրեց այն, որ մարդկությունն այդքան տմարդի ու կենդանաբարո կարող է լինել, որ ոչ միայն նման վարվելակերպ ունենա, այլև ավելի վատ՝ իր արածը չընդունի»։

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ (21 դեկտեմբերի, 2021թ). Երևան

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան