Արտաքին 4 տարի առաջ - 16:02 21-12-2021

Ես վերադարձել եմ Վրաստան, որպեսզի փրկեմ այն. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր օգտահաշվի միջոցով դիմել է իր կողմնակիցներին, ովքեր նրա ծննդյան օրը փողոց են դուրս գալու՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։ Նա իր նամակում խոսել է երկրում ընթացող իրադարձությունների, իր վերադառնալու պատճառների ու իր ծրագրերի մասին։ Սաակաշվիլիի խոսքով, այսօր իր համար միայն մեկ ընտրություն կա՝ մահ կամ ազատություն, գրում է SOVA-ն։

Վրաստանի երրորդ նախագահն իր ուղերձում գրում է, որ իրեն բանտ են նստեցրել, քանի որ «մենք ստեղծեցինք ժամանակակից պետություն» և «ցուցաբերեցինք դիմադրություն Ռուսաստանի միջամտությանը և չհանձնեցինք մայրաքաղաքը»։

Սաակաշվիլիի խոսքով, իրեն «բանտարկել են և սպանում են» տնտեսական հաջողությունների և այն բանի համար, որ «Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ դարձել է համաշխարհային մակարդակի խաղացող»։

«Ես խաղաղ կերպով փոխանցեցի իշխանությունը և լքեցի երկիրը, որպեսզի ոչ մեկին չխանգարեմ, իսկ վրաց ժողովուրդն ինքն է որոշել իր ճակատագիրն ու ընտրությունը»,- գրում է նախկին նախագահը։

Միխեիլ Սաակաշվիլին իր ուղերձում բացատրում է նաև հայրենիք իր վերադառնալու պատճառները։

«Ես վերադարձա, որովհետև տեսնում էի, որ ամեն ինչ կանգ է առել։ Այսօր Վրաստանի տնտեսական տվյալները նույնն են, ինչ 2012թ.: Գները եռակի աճել են, աշխատատեղերը երկու անգամ կրճատվել են, երկիրը դատարկվում է։ Եվ ամենակարեւորը՝ մեր մարդկանց զրկել են ընտրության հնարավորությունից ու ասել, որ նրանք Վրաստանում ոչինչ չեն կարող փոխել ժողովրդավարական ճանապարհով։ Որ վրացիներն ընդամենը երկու ընտրություն ունեն՝ անառարկելի ստրկություն կամ արտասահման մեկնում՝ որպես երկրորդ սորտի աշխատուժ»,- ասել է Սաակաշվիլին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»