Արտաքին 4 տարի առաջ - 14:43 21-12-2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա

Ռուսաստանի կողմից սպառնալիքի և կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկացիներին խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Ուկրաինա և նախազգուշացնում է Կիևում այդ երկրի դեսպանատան աշխատանքի հնարավոր դժվարությունների մասին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն հաղորդագրությունների մասին, որ Ռուսաստանը լուրջ ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։

ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք, որ անվտանգության պայմանները, մասնավորապես, Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են արագ վատթարանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հայրենակիցներին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններն Ուկրաինայում «լրջորեն կազդեն ԱՄՆ դեսպանատան՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու կարողունակության վրա, ներառյալ օգնությունը ԱՄՆ քաղաքացիներին Ուկրաինայից մեկնելիս»։

Պետդեպարտամենտն առանձին հիշեցրել է Ղրիմ և Դոնբաս ուղևորությունների հետ կապված ռիսկերը։

Մասնավորապես, նշվում է, որ թերակղզում կա Ռուսաստանի Դաշնության ռազմական մեծ ներկայություն, իսկ օկուպացիոն իշխանությունները չարաշահում են օրենսդրությունը՝ բանտարկելով օտարերկրացիներին և տեղի բնակչությանը։

Ինչ վերաբերում է Դոնբասին, ապա ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Ռուսաստանի հրամանատարության տակ գտնվող ուժերը վերահսկում են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի շրջանները։

Կայքում նաև հաղորդվում է, որ Ուկրաինայում օտարերկրացիների դեմ հանցագործությունները «համատարած երևույթ են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան