Արտաքին 4 տարի առաջ - 15:04 20-12-2021

Չավուշօղլուն հայտարարել է «3+3»-ի հաջորդ հանդիպումը Թուրքիայում անցկացնելու հնարավորության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Պակիստանում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստից հետո Չավուշօղլուն լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից, ինչպես նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, նաև մտքեր փոխանակել Մոսկվայում անցկացված «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հանդիպման և վերջին զարգացումների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում և հավատում են, որ դրան Վրաստանն էլ կմասնակցի:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խոսելիս՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Գիտեք, որ մեջլիսում հայտարարել էի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, Հայաստանն էլ իր ներկայացուցիչն է նշանակել: Որոշ ավիաընկերություններ դիմել էին չվերթների համար, դրանց մի մասը կբավարարենք: Այս հարցերի շուրջ էլ ենք խորհրդակցել: Ինչպես ասել եմ միշտ, տարածաշրջանային հարցերում՝ մասնավորապես Հարավային Կովկասում, Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում, միասին ենք որոշումներ կայացնում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»