Արտաքին 4 տարի առաջ - 13:26 20-12-2021

Նավթը կտրուկ էժանացել է

Նավթի էտալոնային տեսակների համաշխարհային գները զգալիորեն իջել են «օմիկրոն» շտամի տարածման պայմաններում կայուն պահանջարկի հետ կապված նոր մտավախությունների ֆոնին: Այս մասին են վկայում դեկտեմբերի 20-ի սակարկությունների տվյալները։

Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 2.61 դոլարով (3.55%)՝ հասնելով 70.91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ օրը կայացած սակարկությունների արդյունքում այդ պայմանագրերն էժանացել են 1.5 դոլարով (2%)՝ հասնելով 73.52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX), էլեկտրոնային նստաշրջանում, WTI-ի հունվար ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 2.97 դոլարով (4.19%)՝ հասնելով 67.89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Այժմ Brent-ի և WTI-ի ընթացիկ պայմանագրերի միջև տարբերությունը կազմում է 3.02 դոլար՝ հօգուտ Brent-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»