Արտաքին 4 տարի առաջ - 20:24 19-12-2021

Պուտինի մարդկանց պետք է սպառնալ, որ նրանց թույլ չեն տա Փարիզ մուտք գործել․ ԳՖՀ ՊՆ նախարար

Գերմանիայի նոր կառավարության պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը, որը կարող է ուժի մեջ մտնել՝ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման դեպքում, պետք է ներառի պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի նկատմամբ։

«Նրանք, ովքեր պատասխանատու են ագրեսիայի համար, պետք է իրենց վրա զգան դրա հետևանքները, օրինակ՝ նրանք այլևս չեն կարող գնալ Փարիզի Ելիսեյան դաշտեր՝ գնումներ կատարելու», - ասել է Լամբրեխտը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Անձնական պատժամիջոցները, որպես կանոն, ներառում են ԵՄ մուտքի արգելք և ակտիվների սառեցում։

Գերմանիայի պաշտպանության նախարարը, որը ներկայացնում է իշխող կոալիցիայի ամենաուժեղ կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատներին, նշել է, որ Ռուսաստանը ագրեսոր է Ուկրաինայի նկատմամբ և «լավ հասկանում է ուկրաինացիների մտավախությունները»՝ կապված Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի մեծ խմբավորման կենտրոնացման հետ։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դադարեցնենք էսկալացիան։ Սա ներառում է նաև խիստ պատժամիջոցների սպառնալիքը»,- ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում