Ավելին 4 տարի առաջ - 18:37 19-12-2021

ԱՀԿ-ն հայտարարել է, որ երիտասարդներն ավելի ավելի հաճախ են տառապում կորոնավիրուսի հետևանքներից

Երիտասարդները ավելի քիչ են մահանում կորոնավիրուսից, բայց հակված են հետկովիդային համախտանիշի, հոգեկան առողջության խնդիրների և հոգնածության՝ հիվանդությունից հետո շատ ամիսներ շարունակ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն։

«10 հոգուց 3-ը տառապում է հետկովիդային համախտանիշով, այդ իսկ պատճառով կարևոր է պատվաստել նաև երիտասարդներին: Երիտասարդները այնքան էլ հաճախ չեն մահանում COVID-ից, բայց նրանք հակված են հետկովիդային համախտանիշի, հոգեկան առողջության խնդիրների և ամիսներ շարունակ հոգնածության զգացողության»,- ասել է նա կիրակի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում Նաիլի Ասկեր-զադեի «Վտանգավոր վիրուս. Երկրորդ տարի» ֆիլմում։

«Պատվաստանյութերը անվտանգ են, դրանք գործում են և գոյություն ունեն շատ խիստ չափանիշներով: Սիբիրում իմ ընտանիքը խատվաստվել է Sputnik [V]-ով, իսկ Sputnik [V]-ից հետո նրանք ոչ մի կողմնակի ռեակցիա չեն ունեցել, նրանք նաև չեն վարակվել COVID-19-ով։»,- նշել է Քլյուգեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ