Արտաքին 4 տարի առաջ - 19:29 18-12-2021

Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը ԵՄ-ից ավելի շատ գումար է ստանալու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը 2,6 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին, մինչդեռ Ադրբեջանը կստանա ընդամենը 140 միլիոն դոլար։

«Տարբերությունը մոտ 20 անգամ է։ Արդյո՞ք սա արդար է: Ոչ Արդյո՞ք սա արտացոլում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե ​​անգամ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած սարսափելի ավերածությունները և նայենք երկրների բնակչության թվին, ապա տարբերությունը կարող եք տեսնել ավելի քան հինգ անգամ»,- ասել է Ալիևը իտալական İl Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։

Նա զարմանալի է անվանել այս բաշխումը։ Ալիևը նաև ասել է, որ ակնկալում է մոտեցում՝ հիմնված «միասնական չափանիշների» վրա և ցանկանում է, որ Ադրբեջանը գումար ստանա նույն պայմաններով և նույն չափով, ինչ Հայաստանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին