Արտաքին 4 տարի առաջ - 14:44 18-12-2021

Հարյուրավոր գիտնականներ՝ ներառյալ Նոբելյան դափնեկիրներ, Բայդենին կոչ են արել կրճատել միջուկային զինանոցը

Շուրջ 700 գիտնականներ և ինժեներներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել միջուկային քաղաքականության նոր տեսության (NPR) մեջ ներառել հրթիռների և մարտագլխիկների զինանոցը կրճատելու լայնածավալ ծրագիր: Գիտնականների նամակը հրապարակել է New York Times-ը:

Նախագահին ուղղված ուղերձը պատրաստել է «Ոչ անտարբեր գիտնականների միություն» (The Union of Concerned Scientists, UCS) հասարակական կազմակերպությունը։ Նամակը ստորագրել են մոտ 700 գիտության գործիչներ, այդ թվում՝ 21 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի 69 անդամներ։

«Հենց մեր գոյությանը պահպանվող սպառնալիքը՝ ամբողջ աշխարհում միջուկային զենքի առատության պատճառով, կարող է վերացվել միայն դրանք զգալիորեն կրճատելու ճանապարհով և վերջնարդյունքում՝ վերացնելով»,- հայտարարել է ստորագրողներից Ջերոմ Ֆրիդմանը՝ 1990թ. ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրը:

Վաշինգտոնում UCS-ի ներկայացուցիչ և Գլոբալ անվտանգության ծրագրի տնօրենի պաշտոնակատար Սթիվեն Յանգը կարծում է, որ աշխարհն այժմ ապրում է ամենավտանգավոր ժամանակաշրջանը՝ «սառը պատերազմից» ի վեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան