Արտաքին 4 տարի առաջ - 11:15 18-12-2021

Խոզուկ-նկարչուհու կտավն աճուրդում ռեկորդ է սահմանել

Հարավաֆրիկյան հայտնի խոզուկ-նկարչուհի Պիգկասոյի «Վայրի և ազատ» ստեղծագործությունը վաճառվել է 26572 դոլարով, գրում է Daily Mail-ը։

Խոզուկն արվեստի գործը ստեղծել է մի քանի շաբաթվա ընթացքում՝ կապույտ, կանաչ և սպիտակ ակրիլային ներկերով։

Նրա տիրուհին՝ Ջոան Լեֆսոնը, պնդում է, որ պարզապես ցանկացել է աշխարհին պատմել իր սիրելիի տաղանդի մասին։

«Ես ուզում էի, որ Պիգկասոն ստեղծի մի բան, որը նախկինում երբեք չէր արել: Հսկայական, աներևակայելի մեծ կտավ, որը կարող է մարտահրավեր նետել կենդանու կողմից ստեղծված արվեստի գործի ներքին արժեքին»,- ասել է նա:

Խոզուկին սպանդից փրկել են 2016թ.-ին, Քեյփթաունում: Նա այդ ժամանակ մեկ ամսական էր։ Այժմ նա ավելի քան 400 եզակի աշխատանքների հեղինակ է։

Կտավը գնել է գերմանացի կոլեկցիոներ Պետեր Էսսերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով