Ներքին 4 տարի առաջ - 21:09 17-12-2021

Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․ Ագնեսա Խամոյանը՝ Սուրեն Պապիկյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռազմական փորձագետները դեռ չեն կարողանում հաշտվել մտքի հետ, թե ինչպես Սուրեն Պապիկյանը կարող էր պատերազմող երկրում դառնալ պաշտպանության նախարար, բայց հայոց ճակատագրի հեգնանքով հա՛մ նախարար է, համ էլ գնահատական է տալիս իր՝ հասկանալու ընդունակությունից թեև չբխող, բայց պաշտոնից բխող գործունեության վերաբերյալ հարց տվող լրագրողներին, որոշում՝ նրանք լրագրող են, թե՝ ոչ։

Լրագրողները հարց են տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ իր ուղիղ կապից, որակում է էժան հարց, հարց են տալիս Արցախում ու Հայաստանում ծառայող սպաների աշխատավարձի տարբերությունից, կրկին անտեսում է։ 100 թիկնապահի ուղեկցությամբ է քայլում, նրանք էլ հրում են հարց տվողներին, որովհետև ասելիք չունի, չի տիրապետում, բայց լավ՝ տղամարդկություն էլ չկա՞։ Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․․․

Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ, չեն վճարում, որ թիկնազորներով վազեք հերթական սորոսականին պաշտոն տալու, ձեզ վճարում են, որ աշխատեք ի բարօրություն մեր պետության, իսկ երբ ձեր կոնկրետ պաշտոնեական գործունեության վերաբերյալ հարցեր են տալիս, կանգնեք ու պատասխանեք՝ առանց մարդկանց հիմարացնելու ու ականջներից լապշա կախելու։

Հսկայական թիկնազորո՞վ եք գնում մայր բուհ, վաղը էդ պաշտոնը չի լինելու, չի լինելու թիկնազորը, միայնակ եք փողոց դուրս գալու, կախարդանքից հետո կառքը դդում է դառնալու, ու պատկերացնո՞ւմ եք, փողոցում հանդիպեք լրագրող Սյուզի Բադոյանին․ կողքներդ ավազ չեղավ, գլուխը ո՞ւր եք մտցնելու։ Իրենք ձեր չեղած իշխանության ավարտից հետո էլի հանրության համար իրենց կարևոր գործն են անելու, իսկ ո՞ւր կլինեք դուք և ո՞վ կլինեք դուք, վստահ եմ ինքներդ էլ չեք պատկերացնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի