Արտաքին 4 տարի առաջ - 16:46 17-12-2021

ՌԴ-ն պաշտոնապես առաջարկել է ԱՄՆ-ին հրաժարվել ԽՍՀՄ նախկին երկրներին ՆԱՏՕ ընդունելուց

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը։ Ինչպես պնդվում է, այս փաստաթղթերը դեկտեմբերի 15-ին փոխանցվել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդին, որը այցով եղել է Մոսկվայում։

Վաշինգտոնի հետ ռուսական պայմանագրի նախագծում, մասնավորապես, ասվում է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում է պարտավորություն բացառելու Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումը արևելյան ուղղությամբ, հրաժարվելու դաշինք ընդունելուց այն պետություններին, որոնք նախկինում եղել են Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միության կազմում»:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ստեղծի ռազմական բազաներ այն պետությունների տարածքում, որոնք նախկինում եղել են Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միության կազմում և չեն հանդիսանում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ, չեն օգտագործի նրանց ենթակառուցվածքը որևէ ռազմական գործունեության համար, ինչպես նաև չեն զարգացնի նրանց հետ երկկողմ ռազմական համագործակցություն»։

Փաստաթղթում նաև ասվում է սպառազինությունների, այդ թվում՝ ցամաքային տեղակայման միջին և ավելի կարճ հեռահարության հրթիռների, ինչպես նաև ազգային տարածքից դուրս միջուկային զենքի սահմանափակումների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան