Արտաքին 4 տարի առաջ - 11:13 17-12-2021

ԵՄ-ի գագաթնաժողովը չկարողացավ Էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները չեն կարողացել Եվրոպայի Էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել միության երկրների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով:

Այս մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Մենք հասկանում ենք, որ սեղանի շուրջը տարբեր կարծիքներ են, ուստիեւ չկարողացանք ամփոփիչ հայտարարություն ընդունել: Մենք այս հարցին կվերադառնանք հաջորդ գագաթնաժողովին»,- ասել Է նա:

Միշելի խոսքով՝ «Էեներգետիկ ճգնաժամը շատ լուրջ եւ կաեւոր հարց Է, որի լուծմանը հանձնառու են բոլոր ղեկավարները»: «Բայց հասկանալի դարձավ, որ այսօր մենք չենք կարող համաձայնության հասնել»,- հավելել Է նա: Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել Է գագաթնաժողովի հարթակների մի աղբյուր, Եվրամիության անդամ երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ են ծագել, մասնավորապես, ատոմային Էներգետիկայի պատճառով. կարելի Է արդյոք այն մաքուր համարել թե ոչ:

Աշնանը Եվրոպայում Էներգետիկ ճգնաժամ բորբոքվեց այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին սրընթաց աճել՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարը: Գները հետագայում հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 հազար դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում