Ներքին 4 տարի առաջ - 19:23 16-12-2021

Արցախի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում արագ հավաքովի բնակելի տների կառուցման աշխատանքները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի հերթական 2 բնակելի տների կառուցման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Առանձնատներից մեկը 3 սենյականոց է, իսկ մյուսը՝ 4։ Այժմ իրականացվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ դրանք թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանձնատներ են, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են շուրջ 1 ամսում։ Առանձնատների պատերը պանելային են՝ 100 մմ հաստությամբ։ Պանելները 1.25×2,5×0,1 մետր չափսերի են, որոնք հավաքվում են մետաղական կոնստրուկցիաների վրա։ Տանիքն երկշերտ մեկուսացված է, ինչն ապահովում է կայուն ջերմամեկուսացում։ Նախագծի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն՝ «Տարմա» ՍՊ ընկերությունն է։ Առանձնատները շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով