Արտաքին 4 տարի առաջ - 12:20 16-12-2021

Ադրբեջանում բողոքի ակցիայի ինը մասնակից տուգանվել է

Բաքվում նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին բանտից ազատ արձակել հացադուլ հայտարարած ակտիվիստ Սալեհ Ռուստամլիին, բերման է ենթարկվել 43 մարդ, նրանցից ինը տուգանվել է կարանտինային ռեժիմը խախտելու համար, գրում է ekhokavkaza-ն։

Նշվում է, որ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության 31 անդամ, «Մուսավաթ» կուսակցության վեց ակտիվիստ, Ադրբեջանի ժողովրդավարության և բարօրության կուսակցության մեկ ներկայացուցիչ, նաև հինգ անկուսակցական ակտիվիստ։ Վերջիններիս թվում են եղել նաև Սալեհ Ռուստամլիի քույրն ու զարմիկը։

Երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակցիան ճնշվել է իշխանությունների հետ չհամաձայնեցված լինելու, ինչպես նաև հատուկ կարանտինային ռեժիմի պահանջների խախտման պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»