Ներքին 4 տարի առաջ - 09:30 16-12-2021

Արցախցու համար թիվ մեկ օրակարգային հարցն անվտանգությունն է․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախում քաղաքական, հասարակական մակարդակում և պարզապես միջին վիճակագրական արցախցու համար թիվ մեկ օրակարգային հարցն անվտանգությունն է։

Յուրաքանչյուր հարց պտտվում է անվտանգության համակարգերի, Արցախի վերջնական կարգավիճակի և ապագայի նկատմամբ անորոշության համատեքստում։

Զարգացման, սոցիալական, ենթակառուցվածքային ծրագրերը կարևոր են, մարդիկ դրանց անհրաժեշտությունը զգում են, սակայն մեկ է՝ ցանկացած կարևոր որոշման հիմքում անվտանգությունն է։

Ակնհայտ է, որ կան հարցեր, որոնք միայն Հայաստանից և Արցախից չեն կապված և դրանց լուծումների հարցում հսկայական դիվանագիտական ջանքեր են պահանջվում, սակայն կան խնդիրներ, որոնց լուծումը համահայկական տիրույթում է, սակայն նույնիսկ այդ պարագայում գործուն քայլեր չեն ձեռնարկվում։

Շատ է քննարկում, թե որտեղի՞ց պետք է սկսել համակարգային լուծումները՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից։ Տեսակետները տարբեր են, սակայն ես ինքս կարծում եմ, որ գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում և՛ Արցախում։

Խորքում ամենամեծ խնդիրը կամ, այսպես ասեմ, պայքարի արդյունավետ լուծումների հիմքում գաղափարական դաշտի ճիշտ ուղենիշների սահմանումն է, եթե այս հարցը ճիշտ ձևակերպվի և հասցվի հասարակության լայն շերտերին, ապա գործընթացի հաջողությունը երաշխավորված կլինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան