Արտաքին 4 տարի առաջ - 10:23 16-12-2021

Եվրոպական դատարանը ԵՄ բոլոր երկրներին պարտավորեցրել է ճանաչել միասեռ ծնողների և նրանց երեխաների իրավունքները

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է ճանաչել միասեռ ծնողների իրավունքները ԵՄ բոլոր երկրներում՝ ԵՄ-ում երեխաների ազատ տեղաշարժը երաշխավորելու համար, հաղորդում է Euronews-ը։

Որոշումը կայացվել է Բուլղարիայի քաղաքացի Կալինա Իվանովայի և բրիտանական Ջիբրալթարում ծնված Ջեյն Ջոնսի հայցով. բրիտանական իշխանությունները հրաժարվել էին 2019թ.-ին Իսպանիայում ծնված նրանց դստերը ծննդյան վկայական տրամադրել՝ երեխային զրկելով նաև Բուլղարիայի քաղաքացիության իրավունքից: Միևնույն ժամանակ, Ջոնսը, կրկին օրենսդրության պատճառով, չի կարողացել աղջկան փոխանցել բրիտանական քաղաքացիության իրավունքը, քանի որ ծնվել էր Ջիբրալթարում։

Եվրոպական դատարանը բոլոր միասեռ ծնողների ծնողական իրավունքները ճանաչելուց բացի, նաև Բուլղարիայի իշխանություններին պարտավորեցրել է երեխային երկրի քաղաքացիություն տրամադրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում