Ավելին 4 տարի առաջ - 21:56 15-12-2021

«Դա խաթարեց իմ ուղեղը»․ Բիլի Այլիշը՝ 11 տարեկանից պոռնոֆիլմեր դիտելու մասին

Հինգ «Գրեմմիների» մրցանակակիր 19-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը խոստովանել է, որ սկսել է պոռնոֆիլմեր դիտել 11 տարեկանում։ Մանկության տարիներին պոռնոգրաֆիայով տարվածությունը մղձավանջների և սեռական հարաբերությունների հետ կապված խնդիրների պատճառ է դարձել, ասել է երգչուհին՝ SiriusXM-ում՝ Հովարդ Սթերնի ռադիոհաղորդման ժամանակ:

Սթերնը Այլիշին հարցրել է պոռնոգրաֆիայի մասին, քանի որ այդ թեման նշվում է նրա նոր՝ «Happier Than Ever» ալբոմի «Male Fantasy» երգում։ Բալլադում աղջիկը երգում է, որ տանը մենակ է մնացել և պոռնո է դիտում՝ խզված հարաբերությունների ապրումներից շեղվելու համար։

«Անկեղծ ասած, ես շատ-շատ եմ պոռնո դիտել: Կարծում եմ, որ դա իսկապես ոչնչացրել է իմ ուղեղը, և ես ինձ աներևակայելի դատարկված եմ զգում իմ տեսած պոռնոֆիլմերի քանակից», - խոստովանել է նա:

Նա ասել է, որ մանկության տարիներին չի հասկացել, որ ինչ-որ սխալ բան է դիտում, և կարծում էր, որ մարդիկ սեքսով են զբաղվում ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում պոռնոֆիլմերում։

«Դրա պատճառով, երբ սկսեցի սեքսով զբաղվել, «ոչ» չէի ասում որոշ բաների, որոնք ավելի լավ էր չանեի»,- ասում է երգչուհին։

Նա ասում է, որ պոռնոգրաֆիայի հասանելիությունը իսկական խնդիր է, քանի որ պոռնոն լրջորեն խեղաթյուրում է այն հասկացությունը, թե ինչն է սեքսի ժամանակ նորմալ, այդ թվում այն, ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությանը:

Այս տեսակետը կիսում են նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող փորձագետները, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ում: Նրանք համաձայն են, որ պոռնոգրաֆիայի ազդեցությունը երեխաների և դեռահասների վրա կարող է շատ վնասակար լինել։

Պոռնոգրաֆիան, որը հաճախ ուղեկցվում է կանանց նկատմամբ ագրեսիայով, կարող է բերել նրան, որ երեխաները սկսեն նորմալ համարել նման վարքագիծը ինտիմ հարաբերություններում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»