Ավելին 4 տարի առաջ - 19:25 15-12-2021

Ընտանիքը տոնածառի վրա թունավոր օձ է հայտնաբերել

Հարավային Աֆրիկայում ընտանիքն իր տան տոնածառի վրա թունավոր օձ է հայտնաբերել, հայտնում է UPI-ն։ Սողունը թաքնված է եղել տոնածառի փայլերի տակ։

Օձերի փրկությամբ զբաղվող Snake Live Matter ընկերության հիմնադիր Ջերի Հեյնսի խոսքով՝ Քեյփթաունում ապրող ընտանիքը դիմել է իրեն։ Բնակիչները հայտնել են, որ իրենց տան տոնածառի վրա սողուն են հայտնաբերել և չգիտեն՝ ինչ անել դրա հետ։

Երբ 90 րոպե անց տղամարդը հասել է նրանց տուն, օձը դեռ ծառի վրա է եղել։ Նա հատուկ աքցանի օգնությամբ օձին խնամքով հանել է ծառից, ապա դրել հատուկ տարայի մեջ։

Ըստ Հեյնսի՝ դա թունավոր բումսլանգ էր, որի խայթոցը մահացու է մարդկանց համար։ Ավելի ուշ մասնագետը պատմել է, որ օձին բաց է թողել վայրի բնություն, և այս դեպքն առաջինն է եղել իր կարիերայում, երբ ստիպված է եղել տոնածառից սողուն հեռացնել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին