Ավելին 4 տարի առաջ - 20:55 14-12-2021

Չորս մթերք, որոնք կօգնեն պայքարել «վատ» խոլեստերինի դեմ

Սննդաբանները նշել են չորս պարզ մթերք՝ օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար։ Սննդաբաններ Լորեն Մանաքերը և Նիկ Ֆուլերը խորհուրդ են տվել ճաշացանկում ավելացնել ելակ, նարնջի հյութ, վարսակի փաթիլներ և ընկույզ, գրում է Eatthis.com կայքը:

Ելակ

Պարզվել է, որ ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտները, մանրաթելերը և այլ նյութերն օգնում են նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ասել է Մանաքերը: Բացի այդ, շաբաթական առնվազն 1,5 բաժակ հատապտուղների օգտագործումը 34%-ով նվազեզնում ինֆարկտի հավանականությունը։

Նարնջի բնական հյութ

Դիետոլոգը հորդորել է հրաժարվել քաղցրացված ըմպելիքներից՝ դրանք փոխարինելով նարնջի բնական հյութով։ «Մեծահասակների մոտ, ովքեր նարնջի հյութ են օգտագործում, ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակն ավելի ցածր է», - բացատրել է Մանաքերը։

Վարսակ

Նիկ Ֆուլերը խորհուրդ է տվել օրը սկսել վարսակի շիլայով: Նա ընդգծել է, որ վարսակը բետա-գլյուկանի լավ աղբյուր է։ Աղիքներում լուծվող մանրաթելերի այս տեսակը գործում է սպունգի պես՝ հեռացնելով ավելորդ խոլեստերինը: Փորձագետը նշել է որ ավելի լավ է ընտրել նվազագույն մշակում անցած վարսակի փաթիլներ, քանի որ դրանց մեջ բետա-գլյուկանի պարունակությունն ավելի բարձր է։

Ընկույզ

Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ մարդկանց մոտ, որոնք 2 տարվա ընթացքում ամեն օր մոտ կես բաժակ ընկույզ էին կերել, ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը միջինում նվազել էր 4,3 մգ/դլ -ով, նշել է Մանաքերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ