Ավելին 4 տարի առաջ - 22:56 13-12-2021

Ալլա Պուգաչովան հետևորդներին զարմացրել է իր համարձակ կերպարով

Ռուս հեռուստահաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը Instagram-ում հրապարակել է իր կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հազվագյուտ լուսանկարները՝ «համարձակ» հանդերձանքով։

72-ամյա աստղը ներկայացել է կաշվե մինի զգեստով, երկարաճիտ կոշիկներով և կարճ ձեռնոցներով։

«Ալոչկան չի սիրում լուսանկարվել, բայց իզուր, հազիվ համոզել եմ», - նշել է Գալկինը հրապարակման մեկնաբանության մեջ։

Գրառումը հավաքել է ավելի քան 726 հազար հավանում և բազմաթիվ մեկնաբանություններ։

Պուգաչովայի նկարների մասին օգտատերերի կարծիքները կիսվել են. ոմանք հիացել են նրա արտաքինով և բազմաթիվ հաճոյախոսություններ արել։

Մյուսները կարծիք են հայտնել, որ պրիմադոննան իր տարիքին համապատասխան չի հագնված։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»