Ավելին 4 տարի առաջ - 21:43 13-12-2021

Իսպանիայում պատժել են քահանային, որն ամուսնացել է էրոտիկ վեպերի հեղինակի հետ

Սոլսոնի նախկին եպիսկոպոս Խավիեր Նովել-ի-Գոմային, որ ամուսնացել էր էրոտիկ վեպերի հեղինակի հետ, չորս ամսով հեռացվել էր հաղորդությունից և նաև արգելվել էր ծառայել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Իսպանական եպիսկոպոսների համաժողովը պատիժը հիմնավորել է կուսակրոնության ուխտի խախտմամբ, որը բոլոր կաթոլիկ քահանաները պետք է պահպանեն ցմահ։

«Սա նշանակում է, որ չնայած մոնսինյոր Քսավյեր Նովել-ի-Գոման պահպանում են եպիսկոպոսի իր կոչումը, նա չի կարող կատարել այդ կոչման հետ կապված որևէ գործառույթ: Ըստ այդմ՝ նրան արգելվում է ծեսեր կատարել կամ մասնակցել որևէ կրթական գործունեության՝ լինի դա պետական, թե մասնավոր»,- ասված է եպիսկոպոսների հայտարարության մեջ։

Քսավյեր Նովել-ի-Գոման ավելի վաղ հայտնել էր, որ ամուսնացել է ամուսնալուծված գրող Սիլվիա Կաբալոլի հետ: Ամուսնությունը կնքվել է նոյեմբերի 22-ին։ Քահանան հայտնի է նաև աբորտի վերաբերյալ իր ծայրահեղ պահպանողական դիրքորոշմամբ, միասեռականների վերականգնողական թերապիայի աջակցությամբ և անկախ Կատալոնիայի շարժմանը իր հանրային աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան