Ավելին 4 տարի առաջ - 20:19 13-12-2021

Կինը ամուսնու դավաճանության մասին իմացել է թերթի հայտարարությունից

ԱՄՆ-ից մի կին տեղական թերթերից մեկում գովազդ կարդալուց հետո պարզել է, որ ամուսինը դավաճանում է իրեն։ Այս մասին գրում է The Sun-ը։

Ինչպես պատմել է ամերիկուհին, ամուսնու հետ հարսանիքի տասներորդ տարեդարձից մեկ շաբաթ առաջ նա նստած էր գրասենյակում և թերթ էր կարդում։ Այնտեղ կինը հանդիպել է մի սյունակի, որում հրապարակված էր քաղաքի նորածինների թվի ամփոփագիրը։

«Այնտեղ հաղորդված են ծնողների անունները, երեխայի սեռը, ծննդյան տարեթիվը և հիվանդանոցի համարը»,- հիշում է ամերիկուհին։

Անսպասելիորեն նորածինների ծնողների անունների մեջ կինը հանդիպել է ամուսնու անվանը։ Ամուսինը բավականին հազվագյուտ և անսովոր անուն ուներ, ուստի սա ահազանգել էր ամերիկուհուն, և նա որոշել է հետաքննել:

Կինը այցելել է այդ հիվանդանոցի կայք՝ հավատալով, որ լուսանկարներ կլինեն դուրս գրվելու պահից։ Որոնման տողում ամուսնու և երեխայի անունները մուտքագրելուց հետո նա տեսել է ամուսնու լուսանկարը։

«Պարզվեց, որ նրանք դեռ մեկուկես տարի առաջ դուստր են ունեցել։ Այսպես իմացա, որ ինձ խաբում են»,- ամփոփել է կինը։

Ավելի վաղ ԱՄՆ-ից մի աղջիկ իմացել էր ընկերոջ դավաճանության մասին, ստիպել էր նրան իր անունով դաջվածք անել, իսկ հետո լքել նրան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»