Արտաքին 4 տարի առաջ - 18:58 13-12-2021

Խանդից ձերբազատվելու միջոց է գտնվել՝ «սիրո հորմոնի»  օգնությամբ

Օքսիտոցինը կարող է նվազեցնել խանդը մշտական ռոմանտիկ գործընկերների մեջ, պարզել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հետազոտողները: Այս մասին նրանք խոսել են Journal of Psychopharmacology ամսագրում հրապարակված հոդվածում:

Զույգերի անհիմն խանդը կարող է փչացնել հարաբերությունները և հանգեցնել զուգընկերոջ նկատմամբ բռնության, սակայն քիչ են ուսումնասիրված խանդի պատճառներն ու այն նվազեցնելու միջոցները, բացատրում են հետազոտողները: Նեյրոմեդիատոր օքսիտոցինը, որը հայտնի է որպես «սիրո հորմոն», կարևոր դեր է խաղում զույգերի միջև կապի ձևավորման գործում։ Ավելի վաղ կատարված դիտարկումները ցույց են տվել, որ այն հավանաբար կարող է նվազեցնել կոնֆլիկտների քանակը և նվազեցնել զուգընկերների ռոմանտիկ հետաքրքրությունը այլ մարդկանց նկատմամբ։

Դա ստուգելու համար գիտնականները հրավիրել են 70 հետերոսեքսուալ զույգերի: Կամավորների մի մասը ստացել է օքսիտոցինի ինտրանազալ չափաբաժին, իսկ մյուս մասը՝ պլացեբո: Այնուհետև մասնակիցները պետք է կատարեին երկու առաջադրանք: Մեկում նրանք պատկերացրել են, որ իրենց զուգընկերը քնել է ուրիշի հետ կամ սիրահարվել է, և նկարագրել են իրենց զգացմունքները դա անելիս։ Երկրորդում նրանք համակարգչային խաղ են խաղացել զուգընկերոջ և անծանոթի հետ։ Որոշակի պահի խաղը բացառել է մասնակցին՝ թողնելով զուգընկերոջն ու անծանոթին միասին խաղալ, ինչը պետք է խանդ առաջացներ։

Երկու առաջադրանքներում էլ օքսիտոցին ստացած մասնակիցները դրսևորել են ավելի քիչ խանդ։

Առայժմ խոսքը միայն լաբորատոր դիտարկումների մասին է, ընդգծում են հետազոտողները։ Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե արդյոք օքսիտոցինը արդյունավե՞տ կլինի խանդի դեմ, հատկապես առօրյա կյանքում դրա ծայրահեղ դրսևորումների դեպքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով