Արտաքին 4 տարի առաջ - 18:19 13-12-2021

Սիրիայում ավիահարվածից վիրավորվել են դաշտային հրամանատար Մուրադ Մարգոշվիլիի կինն ու երեխաները. ԶԼՄ-ներ

Սիրիայում ավիահարվածի ժամանակ վիրավորվել են չեչեն դաշտային հրամանատար Մուսլիմ Շիշանիի (Մուրադ Մարգոշվիլի) կինն ու երեխաները, Twitter-ում հայտնել է, այսպես կոչված, «Իդլիբ նահանգի պաշտոնական անգլալեզու օգտահաշիվը»։ Ինքը՝ Շիշանին, ոը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ներառված է ահաբեկիչների ցուցակում, չի տուժել։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հարվածը հասցրել է ռուսական ռազմական ավիացիան։ Այն ընկել է Իդլիբից արևմուտք գտնվող Յակուբիա բնակավայրի բնակելի շրջանի վրա։ Շիշանիի գլխավորած «Ջունուդ ալ-Շամ» խմբավորումը Ռուսաստանում համարվում է արգելված։

Հաղորդվում է նաև, որ հարձակման հետևանքով զոհվել են Շիշանիի թիկնապահը, նրա որդին, ինչպես նաև վիրավորվել են հարևաններ, գրում է «Կավկազ. Ռեալիի» պորտալը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»