Ներքին 4 տարի առաջ - 17:09 13-12-2021

Նախշքարյանի գործով միջնորդությունը մերժվել է

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հայտարարեց, որ կան որոշակի փաստեր, որոնք կասկածի տակ են դնում ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի անկողմնակալությունը, մասնավորապես այն, որ վերջինս խորհրդի անդամ է ընտրվել նախկին քաղաքական ուժի կողմից և եղել է ԲԴԽ առաջին կազմում․ «Խորհրդի բոլոր գիտնական անդամները հրաժարական են տվել, բացի պարոն Մելիքջանյանից։ Սակայն մենք կարծում ենք, որ նա հատուկ հատկանիշներով օժտված չէ և միակ բացատրությունը մեզ համար նոր քաղաքական ուժի «խաղի կանոնները» ընդունելն է»։

Սահակյանը հայտարարեց նաև, որ Մելիքջանյանը եղել է «Ելք» դաշինքի անդամ, նրա անունը եղել է քաղաքական ուժի ցուցակում։ Ըստ նրա՝ խորհրդի անդամը և Նիկոլ Փաշինյանը դպրոցական տարիքից են ընկերական հարաբերություններ ձևավորել և մտերիմ են։

ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ ԲԴԽ գիտնական անդամներից հրաժարական չէր տվել նաև Հայկ Հովհաննիսյանը․ «Հովհաննիսյանը Ձեր նշած իրադարձություններից մոտ 1,5 տարի հետո է հրաժարական տվել»։

Սիրանույշ Սահակյանը պնդեց․ «Բայց հրաժարական է տվել»։

Պատասխանող կողմը անվստահություն հատնեց Լիպարիտ Մելիքջանյանին։ Խորհուրդը որոշեց Սահակյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժել։

Գագիկ Ջահնագիրյանը նաև հայտարարեց, որ Մելիքջանյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն դպրոցում կամ նույն դասարանում չի սովորել։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով