Ավելին 4 տարի առաջ - 23:07 12-12-2021

Գիտնականները պարզել են, թե ինչից է առաջանում օրգազմը

Մարդու օրգազմը պայմանավորված է ողնուղեղի բջիջների կուտակման մեջ մտնող ազդակներով։ Դրանց ակտիվացումն առաջացնում է կոնքի հատակի մկանների կծկում և բնորոշ հաճելի զգացողություններ։ Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները, որոնք փորձում էին գտնել օրգազմի կենտրոնը։

Նյարդաբաններն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Archives of Sexual Behavior ամսագրում։ Նրանց կարծիքով՝ տղամարդկանց և կանանց մոտ սեռական գրգռման խթանումը տեղի է ունենում տարբեր ձևերով։ Բայց ամեն դեպքում, ընդհանուր շփման կետեր նրանք ունեն։ Օրգազմի հիմնական կենտրոնը lumbar spinothalamic բջիջների կուտակումն է ողնուղեղի գոտկային հատվածում։

Գիտնականները նկատել են, որ ամեն անգամ, երբ լաբորատոր առնետները՝ արու և էգ, հասնում էին ավարտին, այդ բջիջներն ակտիվանում էին։ Դրանց ակտիվացումը մարդկանց մոտ նույնպես ուղեկցվում է օրգազմով։

Բջիջների նշված խումբը նեյրոնային ցանցի ակտիվության կենտրոնական գեներատորի դեր է կատարում։ Երբ գրգռումը հասնում է որոշակի մակարդակի, բջիջներն ազդանշան են ուղարկում կոնքի մկաններին և ուղեղի հաճույքի կենտրոնին։

Հետազոտողները եզրակացրել են, որ LSt բջիջները մարդու օրգանիզմի նույնքան հիմնական մասն են, որքան էրոգեն գոտիները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով