Արտաքին 4 տարի առաջ - 18:37 12-12-2021

Ձմռանը կարող է սովից միլիոնավոր աֆղանցի երեխաներ մահանան․ ՄԱԿ

Աֆղանստանում գրեթե 8,7 միլիոն մարդ սոված է։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կիրակի՝ դեկտեմբերի 12-ի վերլուծությանը։

Երկրում թալիբների կառավարումից մոտ չորս ամիս հետո Աֆղանստանը բախվում է բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի, որոնց թվում սննդի խիստ պակասն է: Արդեն այս ձմռանը պարենային ճգնաժամը կարող է մեկ միլիոն աֆղան երեխաների մահվան պատճառ դառնալ:

Նախնական գնահատականներով՝ 22,8 միլիոն մարդ՝ երկրի բնակչության կեսից ավելին, կբախվի կյանքին սպառնացող սննդի պակասի։

Ինչպես նշում է թերթը, ճգնաժամը մասամբ առաջացել է թալիբների իշխանության զավթմանը հաջորդած տնտեսական փլուզմամբ, քանի որ զինյալների խմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեկուսացրել են երկիրը և դժվարացրել միջազգային կազմակերպություններին օգնություն հասցնելը։

Բացի այդ, ծայրահեղ վիճակում է գտնվում Աֆղանստանի բժշկական համակարգը. ավելի քան 600 միլիոն դոլարի բժշկական օգնությունը սառեցվեց թալիբների՝ Քաբուլ ներխուժելլուց հետո:

Միևնույն ժամանակ, կան օգնելու մի քանի եղանակներ։ Հոկտեմբերին ԱՄՆ-ը երկու հավաստագիր տվեց, որոնք թույլ են տալիս ԱՄՆ կառավարությանը և որոշ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, աշխատել թալիբների հետ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը օգնություն կտրամադրի Աֆղանստանին։ Միջոցները կհատկացվեն Աֆղանստանին՝ երկրի տնտեսության ճգնաժամային իրավիճակի պատճառով։

Նաև լրատվամիջոցները հայտնել են, որ Գերմանիան Աֆղանստանից կընդունի 25 հազար փախստականի։ Միաժամանակ Նիդեռլանդներում կտեղակայվեն ավելի քան 3 հազար, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ ավելի քան 2 հազար, Շվեդիայում՝ 2 հազար փախստականներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում