Ավելին 4 տարի առաջ - 16:59 12-12-2021

BioNTech-ի գործադիր տնօրենն արձագանքել է այն լուրերին, թե ինքը պատվաստված չէ

BioNTech-ի գործադիր տնօրեն Ուղուր Շահինը պատասխանել է այն լուրերին, որ ինքը պատվաստված չէ և հրապարակել է իր լուսանկարը, որտեղ նկարահանվել է Pfizer/BioNTech-ի հետ LinkedIn-ում:

«Սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն կա, որ ես պատվաստված չեմ: Ես և կինս ստացել ենք BioNTech / Pfizer պատվաստանյութի 3 չափաբաժին: Արդեն մի քանի ամիս է, ինչ ընկերներն ինձ համոզում են տեղադրել իմ պատվաստման լուսանկարը, որպեսզի հերքեմ կեղծ լուրերը»,- գրել է նա սոցցանցում։

Շահինը նաև պատմել է իր դպրոցական ընկերոջ պատմությունը, ով COVID-19-ից ծանր հիվանդությամբ այժմ պայքարում է իր կյանքի համար։

«Արդեն երեք շաբաթ է, ինչ նա թթվածնային սարքի է միացված։ Ես կնոջից իմացա, որ նա և իր ընտանիքը պատվաստված չեն։ Չհարցրի, թե ինչու են նման որոշում կայացրել։ Մարդիկ տարբեր, անձնական պատճառներ ունեն։ Երևում է, կա մտավախություն. հաճախ սնվում ենք ապատեղեկատվությամբ և անվստահությամբ»,- ասել է բիոտեխնոլոգիական ընկերության ղեկավարը։

Նրա խոսքով՝ վախի դեմ երբեմն դժվար է պայքարել փաստերով և թվերով։

«Երբեմն ավելի լավ է վախը հաղթահարել՝ կիսվելով անձնական փորձով: Հետևաբար, նրանց հետ, ովքեր անձամբ պայքարում են իրենց վախերի դեմ, ես կցանկանայի կիսվել լուսանկարով, որը ցույց է տալիս իմ պատվաստումը COVID-19-ի դեմ 2021 թվականի սկզբին»,- ավելացրել է Շահինը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ուկրաինայում ավելի քան 1 մլն 143 հազար ուսուցիչ (95,7%) ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափ։ Ուսուցիչների 88,4%-ը պատվաստվել է երկու դեղաչափով։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին