Ներքին 5 տարի առաջ - 13:53 16-06-2021

ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին

ՀՀ ԱԱԾ-ն իրականացնում է օրենսդրությամբ վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից այսպես են պատասխանել`արդյո՞ք վերջին շրջանում ավելացել է ադրբեջանցիների քանակը մեր երկրում հարցմանը։

Նշենք, որ սոցիալական ցանցերի որոշ հայ օգտատերեր, որոնք ծնվել են Ադրբեջանում և տիրապետում են ադրբեջաներենին ահազանգում են, որ հաճախ են սկսել ադրբեջաներեն խոսք լսել ՀՀ–ում։

«Ինչպես բարձրացված հարցերի շրջանակում, այնպես էլ իր այլ գործառույթների շրջանակներում ՀՀ ԱԱԾ–ն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հարցման մեջ մենք խնդրել էինք մեկնաբանել քաղաքացիների հաղորդագրություններն այն մասին, որ քաղաքի փողոցներում և այլ մարդաշատ վայրերում ադրբեջանական խոսք են լսել (հիմնականում այդ մարդիկ խոսել են հեռախոսով)։ Մեզ հետաքրքիր էր նաև իմանալ`արդյոք այդ քաղաքացիները գտնվում են ԱԱԾ վերահսկողության տակ, թեկուզ և՝ երրորդ երկրի քաղաքացիության առկայության դեպքում:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան