Ավելին 4 տարի առաջ - 16:01 12-12-2021

Կյանքից հեռացել է 1994 թվականին էկրանավորված «Հարցազրույց վամպիրի հետ» գրքի հեղինակը

Ամերիկացի գրող Էնն Ռայսը, ով հայտնի է դարձել իր «Հարցազրույց վամպիրի հետ» գրքով, մահացել է 81 տարեկան հասակում։
Այս մասին հայտնի է դարձել նրա որդու՝ Քրիստոֆերից, ով կիրակի օրը հայտարարել է, որ մոր մահվան պատճառը ինսուլտի բարդացումներն էին։ Ընթերցողներին ուղղված իր ուղերձում, որը հրապարակվել է գրողի ֆեյսբուքյան էջում, նշվում է, որ նրան կհուղարկավորեն հայրենի Նոր Օռլեանում, արարողությունը կանցկացվի նեղ շրջանակում։ Հաջորդ տարի նախատեսվում է Ռայսի հիշատակին նվիրված միջոցառում, որին հրավիրված կլինեն նրա ընկերներն ու երկրպագուները։

«Հարցազրույց վամպիրի հետ» վեպը, որը հրատարակվել է 1976 թվականին, դարձել է «Վամպիրի խրոնիկա» շարքի առաջին գիրքը։ Այս գրքի գլխավոր հերոսը վամպիր Լուի դե Պոն դյու Լակն է, ով լրագրողին պատմում է իր կյանքի մասին։ Աշխատանքը նկարահանվել է 1994 թվականին, ֆիլմում դերեր կատարել են Թոմ Քրուզը, Բրեդ Փիթը և Քիրստեն Դանսթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով