Արտաքին 4 տարի առաջ - 23:07 11-12-2021

ԱՄՆ-ում Amazon-ի պահեստը փլուզվել է տորնադոյի հետևանքով, որի արդյունքում երկու մարդ է մահացել

Amazon առցանց մանրածախ առևտրի առնվազն երկու աշխատակից մահացել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքում տորնադոյի հետևանքով պահեստի փլուզման պատճառով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Ավելի վաղ Fox2 հեռուստաալիքը հայտնել էր, որ տորնադոյի հետևանքով հետո Էդվարդսվիլում մասամբ փլուզվել է Amazon առցանց մանրածախ առևտրի պահեստը, տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ շենքը կարող է տեղավորել 50-ից 100 մարդ։

Նշվում է, որ փլուզվել է ֆուտբոլի դաշտի երկարությամբ պատը և պահեստի տանիքը։

Տորնադոներն ու փոթորիկները հարվածել են ամերիկյան մի շարք նահանգների՝ ներառյալ Իլինոյսը, Միսսուրին, Արկանզասը, Կենտուկին և Թենեսին: KAIT TV-ն հայտնել է, որ Արկանզասի ծերանոցում տորնադոյի հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը։ Ավելի ուշ New York Times-ը պարզաբանել է, որ մեկ մարդ մահացել է։ Թենեսիում երկու տորնադոների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը կարծում է, որ ԱՄՆ արևելյան նահանգում տորնադոյի զոհերի թիվը կարող է գերազանցել 50-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում