Ներքին 4 տարի առաջ - 18:38 11-12-2021

Քրեական օրենսգրքի «Ծանր վիրավորանքի» հոդվածը զուրկ է իրավական կոնկրետությունից. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը (ծանր վիրավորանքը) և դրա կիրառության պրակտիկան: Այս հոդվածի հարցով դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան:

Այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, Կառավարության պաշտոնական ներկայացուցչի ու ԱԺ-ում ելույթների՝ պրակտիկայի վրա ամեն ինչ դնող մտահոգիչ դիրքորոշումներով:

Այս հոդվածը պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդված է՝ այլ անընդունելի հարցերի թվում:

Հոդվածի կիրառության պրակտիկան ավելի է ամրապնդում մտահոգությունները:

Սրանով հանդերձ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է ու հիմա էլ նշում է, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

Բայց այս զգայուն հարցերը պահանջում են այլ մոտեցումներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան