Ներքին 4 տարի առաջ - 15:20 11-12-2021

«Հայաստան» դաշինքն ամփոփել է անցած շաբաթվա քաղաքական անցուդարձը

ԱԺ «Հայաստան» դաշինքն ամփոփել է անցած շաբաթվա քաղաքական անցուդարձը

««Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերն այս շաբաթ համալրվեցին․ երդում տվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։

Խմբակցությունը լսումներ հրավիրեց ռազմագերիների հարցով, որը սակայն ստիպված էր բոյկոտել, որովհետև այն անցնում էր փակ և գործող իշխանությունը ներկայացել էր վարչությունների պետերի մակարդակով։ Իսկ սահմանագծման և սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարության նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։

Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, հարձակվեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների վրա, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը։ Հնչեցին նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ «Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։ Շատ բուռն անցավ նաև կառավարության հետ հարց ու պատասխանը․ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին Արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերը։ Այդ ընդհանուր աղմուկի մեջ ընդունվեց հաջորդ տարվա պետբյուջեն։ Թե ինչպես անցավ խորհրդարանական շաբաթն, առաջարկում ենք դիտել տեսանյութում»,- գրված է դաշինքի ֆեյսբուքյան էջում և կից ներկայացված է տեսանյութ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում