Ներքին 4 տարի առաջ - 13:30 11-12-2021

Ինչն է եղել երեկ զորամասում զինծառայողին սպանելու պատճառը

ArmLur.am-ը տեղեկացնում է, որ մանրամասներ են հայտնի դարձել երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքից: Մասնավորապես, մինչ կրակոցը զորամասի ներսում զինվորների մեջ թեժ խոսակցություն ու օրեր շարունակ ծեծ է եղել:

Իսկ այդ ծեծի պատճառը փողն է: Ժամկետային զինծառայողներից կոնկրետ ամեն ամիս գումար են ուզել։ Կայքը տեղեկացնում է, որ կան նաև այլ մանրամասներ, օրինակ, թե ինչի համար է կատարվել այս ամենը։ Սակայն բանակը ևս մեկ անգամ հարվածի տակ չդնելու համար առայժմ դեպքի ցավալի մանրամասները չեն հրապարակում։

Ըստ նախնական վարկածի՝ կրակողը եղել է դիրքի ավագի օգնականը, ով մտել է 50 հոգանոց զորքի մեջ ու անկանոն կրակել, որի արդյունքում մեկ զինվոր մահացել է, երկուսը վիրավորվել են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, տեղեկացնում են ՊՆ-ից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան