Արտաքին 4 տարի առաջ - 13:13 11-12-2021

ԱՄՆ-ում տորնադոն ավերել է Amazon-ի պահեստը

Ամերիկյան Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքում հզոր տորնադոն մասամբ ավերել է Amazon ընկերության պահեստը։ Փլատակների տակ կարող է 50-ից 100 մարդ լինել, հաղորդում է Fox News-ը՝ տեղական իշխանություններին հղումով։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները։ Այս պահին տուժածների մասին պաշտոնական հաղորդումներ չկան։

Տորնադոյի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 20-ը փլատակների տակ են մնացել Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում տարեցների տան մասնակի փլուզումից հետո։ Հայտնի է, որ առնվազն հինգ մարդ է տուժել, սակայն նրանք կարողացել են դուրս գալ կիսաքանդ շենքից։

Ավելի վաղ ամերիկացի օդերևութաբանները զգուշացրել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս նահանգների մի քանի շրջաններում տորնադոյի հնարավորության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»