Արտաքին 4 տարի առաջ - 12:59 11-12-2021

Ճապոնացիները ջայլամի ձվով COVID-19-ի դեմ պայքարելու միջոց են գտել

Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոց են գտել. հատուկ դիմակ են ստեղծել ջայլամի ձվերից։ Դրա վրա երևում են մարդու կողմից արտաշնչած վիրուսի մասնիկները, իսկ տեսնել դրանք կարելի է նաև ուլտրամանուշակագույն լամպի միջոցով, գրում է Mash Telegram ալիքը։

Հրաշք դիմակը իր թիմի հետ միասին ստեղծել է Կիոտոյի համալսարանի գիտնական Յասուհիրո Ցուկամոտոն։ Ջայլամի ձվերն ընտրել են դրանց ծավալից ելնելով:

Տեխնոլոգիան պարզ է. էգերին ներարկվում են COVID-19-ի ոչ ակտիվ մասնիկներ, որոնք հայտնվում են ձվի դեղնուցում։ Այստեղից էլ առանձնացնում են հակամարմինները, որոնք օգտագործվում են ախտորոշիչ դիմակներ ստեղծելու համար։

Ճապոնացի մասնագետները վստահ են, որ իրենց գյուտը բեկում կմտցնի կորոնավիրուսի ախտորոշման և բուժման գործում։ Այս թեստը շատ ավելի արագ է, քան ՊՇՌ-ախտորոշումը և թույլ է տալիս բացահայտել ասիմպտոմատիկ կրողներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան