Ներքին 4 տարի առաջ - 23:53 10-12-2021

Պարեկային ծառայության Skoda մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնին․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածը, եթե մի 10 մետր իջներ ներքև ու անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, այլ ոչ թե մի քանի մեքենաների արանքով դուրս գար, ապա դեպքը տեղի չէր ունենա։ Առողջություն ենք ցանկանում հետիոտնին, բայց եթե քաղաքակիրթ երկրում լինեինք, ապա հետիոտնը նման ձևի չէր հատի փողոցը։ 2-3 ավտոմեքենա հազիվ պրծան նրան խփելուց, բայց դե Skodа-ն չկարողացավ փախցնել, ու տեղի ունեցավ վրաերթը»:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հաշվեկշռում, իսկ վարորդը աշխատում է պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան